Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այդ պնդումը ՌԴ-ի կողմից էսկալացիայի պատրվակ է». ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան՝ «կեղտոտ ռումբի» վերաբերյալ Շոյգուի նախազգուշացման մասին

«Այդ պնդումը ՌԴ-ի կողմից էսկալացիայի պատրվակ է». ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան՝ «կեղտոտ ռումբի» վերաբերյալ Շոյգուի նախազգուշացման մասին
Միջազգային
10:49, 24 октябрь 2022
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի իր գործընկերներին ուղղված հեռախոսազանգերից հետո, որոնցում նա նախազգուշացրել էր, որ Ուկրաինան, իբր, պատրաստվում է պայթեցնել «կեղտոտ ռումբ» և դրանում մեղադրել Ռուսաստանին, այդ երկրներից երեքը՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: 

«Մեր երկրները պարզ հասկացրել են, որ մենք մերժում ենք Ռուսաստանի ակնհայտ զրպարտություններն այն մասին, որ Ուկրաինան պատրաստվում է կեղտոտ ռումբ օգտագործել իր տարածքում»,- Պետդեպարտամենտի կողմից ներկայացված հայտարարության տեքստը մեջբերում է «Ֆրանս պրես» գործակալությունը: 

«Աշխարհը թափանցիկ տեսնում է ցանկացած փորձ՝ այդ պնդումներն օգտագործելու որպես էսկալացիայի պատրվակ: Ավելին, մենք մերժում ենք Ռուսաստանի կողմից էսկալացիայի ցանկացած պատրվակ»,- ասվում է հայտարարության մեջ: