Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրախորհրդարանն այսօր ընդունել է բանաձև, որով Ռուսաստանը ճանաչվում է ահաբեկչությունը հովանավորող պետություն

Եվրախորհրդարանն այսօր ընդունել է բանաձև, որով Ռուսաստանը ճանաչվում է ահաբեկչությունը հովանավորող պետություն
Միջազգային
15:49, 23 ноябрь 2022
Եվրախորհրդարանի պատգամավորները այսօր Ստրասբուրգում լիագումար նիստում քվեարկել են բանաձևի օգտին, որով Ռուսաստանը համարվում է «ահաբեկչությունը հովանավորող և ահաբեկչության միջոցներ օգտագործող պետություն»։

Բանաձն ընդունվել է 494 կողմ ձայներով, 58 խորհրդարանականներ դեմ են քվեարկել այդ փաստաթղթին, 44-ը ձեռնպահ են մնացել։ 

Փաստաթուղթը պարունակում է Ռուսաստանի հասցեին մեղադրանքների ցանկ, ընդ որում՝ ոչ միայն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետ կապված։ Բանաձևն առաջարկում է նաև արձագանքման միջոցներ, որոնք, Եվրախորհրդարանի կարծիքով, ԵՄ-ն պետք է ցուցաբերի։

Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին «ընդլայնել անձանց ցուցակը, որոնք ենթակա են պատժամիջոցների»։ Բանաձևը «ԵՄ բոլոր թեկնածու երկրներին և պոտենցիալ թեկնածուներին կոչ է անում միանալ Եվրամիության պատժամիջոցների քաղաքականությանը»: