Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լատվիայի Սեյմը Ռուսաստանը ճանաչել է որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր

Լատվիայի Սեյմը Ռուսաստանը ճանաչել է որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր
Աշխարհ
13:40, 11 август 2022
Լատվիայի Սեյմը (խորհրդարանը) օգոստոսի 11-ին Ռուսաստանը հայտարարել է որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր՝ Ուկրաինայում իր հատուկ ռազմական գործողության պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լատվիայի խորհրդարանի հայտարարությանը։

Բացի դրանից, Սեյմի հայտարարությամբ Եվրամիության երկրներին կոչ է արվում անհապաղ դադարեցնել զբոսաշրջային և մուտքի վիզաների տրամադրումը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին։

Ինչպես արդեն հաղորդվել է, ԱՄՆ կոնգրեսի սենատորներ Ռիչարդ Բլյումենթալը և Լինդսի Գրեհեմը օգոստոսի 7-ին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կրկին կոչ են արել Ռուսաստանը ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: Իսկ օգոստոսի սկզբին Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Մարկուս Վիխելը դիմել էր երկրի արտաքին գործերի նախարար Անն Լինդին՝ Ռուսաստանը որպես «ահաբեկչությունը հովանավորող պետություն» ճանաչելու հարցով։