Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը 30 տարվա մեջ առաջին անգամ ծով է դուրս բերել միջուկային զենքով ռազմանավեր. Նորվեգական հետախուզություն

Ռուսաստանը 30 տարվա մեջ առաջին անգամ ծով է դուրս բերել միջուկային զենքով ռազմանավեր. Նորվեգական հետախուզություն
Միջազգային
17:49, 14 февраль 2023
Ռուսական ռազմանավերը վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ ծով են դուրս եկել տակտիկական միջուկային զենքով։ Այս մասին ասվում է նորվեգական հետախուզության հաշվետվության մեջ։

«Միջուկային պոտենցիալի հիմնական մասը տեղակայված է Հյուսիսային նավատորմի սուզանավերում և վերջրյա նավերում»,- ասվում է հետախուզական ծառայության զեկույցում։ 

Զեկույցում ասվում է, որ Ռուսաստանն արդեն սպառել է իր ժամանակակից «երկիր-երկիր» հրթիռների երեք քառորդը, ինչը մեծացնում է միջուկային զենքի դերը։ Գերատեսչության աշխատակիցները մտավախություն ունեն նաև ՆԱՏՕ-ի ընդլայնումից և դաշինքին Շվեդիայի անդամակցությունից, քանի որ դա կարող է Նորվեգիային ներքաշել Ռուսաստանի հետ առճակատման մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ տակտիկական միջուկային զենքը կարող է հատկապես լուրջ սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր դիմակայության սցենարների դեպքում։