Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնաբերվել է Ադրբեջանի ՊՆ-ի հետ կապ ունեցող մեծ ֆեյքերի խումբ. ոչնչացվել են հարյուրավոր կեղծ էջեր

Հայտնաբերվել է Ադրբեջանի ՊՆ-ի հետ կապ ունեցող մեծ ֆեյքերի խումբ. ոչնչացվել են հարյուրավոր կեղծ էջեր
Միջազգային
15:56, 07 май 2021
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է, որ ֆեյսբուքի նոր ուղղորդված գործողությունների մասին զեկույցում կրկին Ադրբեջանն է հայտնվել։

Հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ, որը ամենայն հավանականությամբ կապ է ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի հետ։ «Ֆեյսբուքի» ադմինիստրացիան ոչնչացրել է 124 «Ֆեյսբուք» հաշիվ, 15 էջ, 6 խումբ եւ 30 «Ինստագրամ» հաշիվ:

Դրանք աշխատել են ներքին լսարանի վրա, ինչպես նաեւ Հայաստանի դեմ։ Ծախսվել է գովազդի վրա մոտ 15.500 դոլար:

Ըստ փորձագետի՝ սքրինշոթներից երեւում է, որ ֆեյքաբուծարանը նաեւ հայերեն ապատեղեկատվություն է տարածել հենց պատերազմի օրերին։