Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պուտինի համար բավականին դժվար է խաղալ Չինաստանի խաղը». Համաշխարհային առաջնորդներից ում է հարգում և ումից է վախենում ՌԴ նախագահը՝ ըստ ՊԱԿ-ի նախկին աշխատակցի

«Պուտինի համար բավականին դժվար է խաղալ Չինաստանի խաղը». Համաշխարհային առաջնորդներից ում է հարգում և ումից է վախենում ՌԴ նախագահը՝ ըստ ՊԱԿ-ի նախկին աշխատակցի
Միջազգային
12:05, 18 май 2023
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության և ՊԱԿ-ի նախկին աշխատակից Սերգեյ Ժիրնովը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար համաշխարհային քաղաքականության մեջ միայն երկու առաջնորդ կա։ Այն քիչ մարդկանցից մեկը, որին հարգում է Ռուսաստանի նախագահը, փորձագետի կարծիքով, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։

Նրա խոսքով՝ Էրդողանի հանդեպ Պուտինի հարգանքն իր ամենաբարձր կետին հասավ 2015 թվականի նոյեմբերին, երբ Թուրքիան խոցեց ռուսական կործանիչը։ Միաժամանակ, Ժիրնովի խոսքով, Արևմուտքում չկա մի մարդ, որին ՌԴ նախագահը չարհամարհի։

ՊԱԿ-ի նախկին աշխատակիցը հավելել է, որ բացի Էրդողանից, Պուտինը վախենում և հարգում է միայն Սի Ցզինպինին։ Կրեմլի ղեկավարը, սակայն, ավելի շատ նախանձում է Չինաստանի առաջնորդին, քանի որ Չինաստանը մեծ երկիր է՝ մեծաքանակ բնակչությամբ։

«Սա մի երկիր է, որը խաղում է իր սեփական խաղը, և Պուտինի համար բավականին դժվար է խաղալ այդ խաղը»,- ասել է Ժիրնովը։