Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ
Միջազգային
15:51, 31 май 2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրեր առաջ արված հայտարարության մեջ առաջարկել էր Ղազախստանին և հետխորհրդային տարածքի այլ երկրներին միանալ Բելառուսի և Ռուսաստանի միությանը՝ միջուկային զենքին մոտենալու և այն օտագործելու հնարավորություն ունենալու համար։

Հայտարարության վերաբերյալ Civic.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝  հասկանալու համար արդյո՞ք Հայաստանի Հանրապետության օրակարգում Միութենական պետությանն անդամակցելու հարց կա։

Մեր հարցմանը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է․ «Այդ հարցին անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի կողմից 2023թ. հունվարին, և ՀՀ օրակարգում նման հարց չկա»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023թ. հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում նշել էր, որ Հայաստանը որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել Ռուսաստանի կողմից միութենական պետության կազմ մտնելու։ 

«Նման առաջարկ պաշտոնական ձևով չի եղել և չէր էլ կարող լինել։ Բայց իրականությունը, ցավոք, այդքան պարզ չէ, որքան թվում է: Երբեմն պետք է ավելի խորը դիտարկենք հարցերի ոչ միայն տեքստը, այլ ենթատեքստը: Մեզ համար ՀՀ ինքիշխանությունը, պետականությունն ու անկախությունը բացարձակ արժեքներ են», - ասել էր վարչապետը։

Գեղամ Ադյան