Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինի երբեք․ Դավիթ Բաբայան

Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինի երբեք․ Դավիթ Բաբայան
Հարցազրույց
10:09, 02 сентябрь 2021
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս Շուշիում արած հայտարարություններին՝ շեշտելով, որ այդ հայտարարությունները միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են, նացիզմի և ահաբեկչության դրսևորում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ նախ և առաջ պետք է շնորհակալություն հայտնել Ալիևին նման հայտարարությունների համար, որովհետև դրանցով նա ցույց է տալիս իրենց բուն նպատակները: «Պետություններն ահռելի գումարներ են ծախսում թշնամու նպատակներն իմանալու համար, բայց այս մեկը առանց որևէ բանի ասում է: Ես բազմիցս ասել եմ՝ Ալիևը ամենաազնիվ թշնամին է. երբեք չի թաքցրել իր նպատակները: Իհարկե, այն, ինչ ասում է Ալիևը, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, նացիզմ է, ահաբեկչություն է, և մենք պետք է երբեք իրականությունից չկտրվենք, հասկանանք՝ ում հետ գործ ունենք: Այդ բոլոր հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մենք Ադրբեջանի կազմում չե՛նք լինելու երբեք: Իսկ թե ինչ է ինքն ասում՝ իր գործն է: Կարևորը՝ մենք կարողանանք ապաքինվել և մեր սերունդների համար ստեղծենք հուսալի ապագա», – «Արմենպրես»-ին ասաց Արցախի արտգործնախարարը: