Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դաշնակցությունը չի հասկացել, թե ինչ է ասել Քաջազնունին․ մենք էլ ենք բացատրում, բայց չեն հասկանում. Արթուր Հովհաննիսյան

«Հայաստանի, Ադրբեջանի միջև ՌԴ-ի միջնորդությամբ որևէ պայմանավորվածություն չկա, որը ՀՀ-ն չի կատարում։ ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց հետ ունեն խոսակցություն, և դրանք տեղի են ունեցել Պրահայում, Բրյուսելում և այլն։ Այդ տեղերում են ձեռք բերվել պայմանավորվածություններ, և դրանք ինչ-որ չափով պահպանվում են»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, թե Արևմուտքը փորձում է խաթարել ՌԴ-ի աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։
Հովհաննիսյանը հավելեց. «ՌԴ-ն, որպես կայսրություն, որը ունի իր երկարաժամկետ ռազմավարությունը,  հաշտ չի ՀՀ-ի նման վարքագծի հետ, որ ՀՀ-ն լուռ չի կատարում իր հրահանգները, այլ վարում է ինքնիշխան քաղաքականություն»։ 

Հովհաննիսյանի խոսքով՝ տասնամյակներ շարունակ ՀՀ-ն չի ունեցել սեփական արտաքին քաղաքական օրակարգ, և հիմա էլ այդ ուժերը սպասարկում են օտարերկրյա շահը. «Դաշնակցությունը այն խումբն է, որը ընտրել է ոչ թե ՀՀ պետական շահը, այլ կայսրությունների կողմից ՀՀ-ի համար գրված պատմությունը, այսինքն՝ ամեն բան անել, որ ՀՀ-ն լինի ռեսուրս այլ շահեր սպասարկելու համար։ Ինչպես ասել է Քաջազնունին՝ Դաշնակցությունը այլևս անելիք չունի. այդ մարդիկ 100 տարի չեն հասկացել, թե ինչ է ասել Քաջազնունին։ Հիմա մենք էլ ենք փորձում բացատրել, թե Քաջազնունին ինչ է ասել, բայց չեն հասկանում»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան