Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոկտեմբերի 27-ի բաց թողնված փամփnւշտը սլանում է Սյունիքի ուղղությամբ․ Արամ Սարգսյան

Հոկտեմբերի 27-ի բաց թողնված փամփnւշտը սլանում է Սյունիքի ուղղությամբ․ Արամ Սարգսյան
Հասարակություն
14:46, 27 октябрь 2023
Հոկտեմբերի 27-ի բացահայտման խնդիրն ԱԱԾ դաշտում է, այդ մարմինն է, որ կարող է արտաքին քաղաքական հետքի մասով տեղեկություն տալ՝ հաստատել կամ հերքել։

Աս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Քանի այդ վարկածը ո՛չ հաստատված է, ո՛չ հերքված, դա մնում է օդի մեջ, Հոկտեմբերի 27-ը մնում է  չբացահայտված։ Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր մարդ իր ներսում բացահայտել է Հոկտեմբերի 27-ը և ունի իր սեփական մոտեցումները»,- ասել է նա։

Սարգսյանը հույս է հայտնել, որ հնարավոր է դառնալ պետություն, որի արդարադատությունը ի զորու է նման բարդության գործը բացահայտել։

Նրա կարծիքով՝ Հոկտեմբերի 27-ն արտաքին քաղաքական հետք ունի, որի բաց թողած փամփուշտն առ այսօր սլանում է Սյունիքի ուղղությամբ։