Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր
Հասարակություն
21:27, 28 март 2024
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի նոր Գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր է քննարկել Լոնդոնի քաղաքային պլանավորման «OUTCOMIST» ընկերության հիմնադիր-տնօրեն, քաղաքաշինարար Քրիս Չոայի հետ՝ տեսակապի միջոցով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Քաղաքի ռազմավարական զարգացումն ապահովող կարևորագույն այս փաստաթուղթը մշակելու գործում համայնքը կարևորում է միջազգային փորձագետների կարծիքն ու համատեղ ճանապարհային քարտեզի մշակումը: 

Նոր Գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի համաչափ ու դինամիկ զարգացումը: