Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դանակահարության հետևանքով Նիդեռլանդներում մահացել են ՀԲԸՄ 2 կանայք

Դանակահարության հետևանքով Նիդեռլանդներում մահացել են ՀԲԸՄ 2 կանայք
Հասարակություն
11:52, 20 сентябрь 2021
«Հայկական բարեգործական ընդհանուր միության» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ սեպտեմբեր 17-ն՝ Նիդերլանդներում դաժան հանցագործության՝ դանակահարության հետևանքով մահացել են միության երկու կանայք:

«Մենք կորցրինք մեր սիրելիներից երկուսին, ովքեր տարիներ շարունակ նվիրված ծառայել են ՀԲԸՄ-ին: Երկուսն էլ խորհրդի անդամներ են եղել: Տիկին Մարալ Տեր-Մովեսիանը կանանց կոմիտեի նախագահն էր, իսկ տիկին Ծնունդ Կարդանակեանը՝ կոմիտեի անդամը:

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին, հարազատներին և

ՀԲԸՄ վարչությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: