Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մուրադովն ասել է, որ ՀՀ-ի քաղաքական անկայունությունը խնդիրներ է առաջացրել գերիների փոխանակման բանակցություններում»․ անհայտ կորածի ծնող

«Մուրադովն ասել է, որ ՀՀ-ի քաղաքական անկայունությունը խնդիրներ է առաջացրել գերիների փոխանակման բանակցություններում»․ անհայտ կորածի ծնող
Հասարակություն
17:52, 02 март 2021
«Մենք ունեցել ենք տվյալներ, որ խոչընդոտներ են ստեղծվել, խոչընդոտները ուզում ենք վերացնել, որովհետեւ դրանցից տուժողը մենք ենք, մեր երեխաներն են․ դա ենք քննարկել»,- այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո՝ Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց անհայտ կորած զինծառայողների ծնողներից մեկը։

«Խոչընդոտները մի քանիսն են՝ ներկա քաղաքական իրավիճակը, որի հետեւանքով բանակցային գործընթացը դադարեցվել է, այսօր նոր որոնողական աշխատանքերը վերսկսվել են»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ հիմա սկսվել է անհայտ կորածների որոնման գործընթացը։ Ըստ նրա՝ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովն ասել է, որ Հայաստանի քաղաքական անկայունությունը խնդիրներ է առաջացրել գերիների փոխանակման եւ անհայտ կորած զինծառայողների որոնման հարցով բանակցություններում եւ որ պետք է առաջիկա օրերին վերսկսել գործընթացը։