Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քանաքեռցի Տույ»-ի մասնակցությամբ իր տանը տեղի ունեցած կրակոցներից սպանվել է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը

«Քանաքեռցի Տույ»-ի մասնակցությամբ իր տանը տեղի ունեցած կրակոցներից սպանվել է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը
Հասարակություն
12:17, 11 ноябрь 2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նոյեմբերի 11-ին Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել են 42-ամյա Արթուր Ղազարյանի՝ քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույ»ի, և 37-ամյա Ա. Խ.-ի դիակները՝ հրազենային վնասվածքներով։

Իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, պատկանում է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտուշ Սիմոնյանին: Եվ մեզ հասած տեղեկություններով սպանվածներից մեկն էլ հենց նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանն է։ Նա 61 տարեկան էր։

Որոշ տեղեկություններով՝ կասկածյալների թվում է նրա որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը, որը վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Պարզվել է նաեւ, որ նշված վայրից ևս 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց:

Նախկին պատգամավորն ու ևս մեկը մահացել են հիվանդանոցի ճանապարհին՝ հրազեային վնասվածքներից։ 

Այս պահին սպանության որեւէ վարկած չի քննվում, քանի որ դեպքի մասնակիցներից 4-ը սպանվել են, իսկ երեքը ծանր վիրավորումներով հիվանդանոցում են:

Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել թիվ 5 ընտրատարածքից: ՀՀԿ անդամ է 2006 թ-ից: 1998-2001թ-ը Հայկական ավիաուղիների կոմերցիոն տնօրենն է եղել:

Փաստի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ: