Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ հարցեր է ուղղել Կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը կառավարությանը

Ինչ հարցեր է ուղղել Կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը կառավարությանը
Հասարակություն
12:24, 09 март 2021
Այսօր Կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ,  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ հանձնաժողովը լրացուցիչ հարցեր է ուղղել կառավարությանը, մասնավորապես՝ էկոնոմիկայի նախարարին, արդարադատության նախարարին և ՀՀ պետ․ եկամուտների կոմիտեին:
Հարցերը վերբերել են փոքր և միջին բիզնեսի վրա ազդեցությանը՝ համաճարակով,  տնտեսական ճգնաժամով պայմանավորված, որի արդյունքում հայցել են վիճակագրական տվյալներ 20 թվականի ընթացքում սուբյեկտների շրջանառությանը, այդ թվում, ըստ ամիսների, նրանց կողմից վճարված հարկերին, չվճարված հարկային պարտավորություններին, ճյուղային վերլուծությանը, որը կապված է այդ ազդեցությանը՝ առանձին տուժած ոլորտների վրա։ 

«Դրանք են և՛ զբոսաշրջությունն են, և՛ առանձին ուղղություններով հանրային սննդի կացության կամ հյուրանոցային բիզնեսները, ծառայությունների ոլորտը և այլն»,- նշեց Արկադի Խաչատրյանը։ 

Լրացուցիչ հարցում է կատարվել նաև կրճատված աշխատատեղերի, փակված իրավաբանական անձանց կամ բիզնեսների, գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած, սննկացած, լուծարված,  սննակացման և լուծարման մեզ գտնվող սուբիեկտների վերաբերյալ՝ամսական կտրվածքով։

«Այս տեղեկատվության պահանջի նպատակը այն է, որ մենք կարողանանք հընթացս վերլուծել, թե ինչպիսի՞ դժվարություններ է ունեցել բիզնեսը, հատկապես, փոքր  ու միջին բիզնեսը՝ հասկանալու համար,  թե արդյո՞ք ժամանակին և անհրաժեշտ ծավալով պետական միջոցառումներ իրականացվել են այդ ուղղությամբ, որպեսզի կարողականանք նաև դատողություններ անել այդ մասով», - նշեց պարոն Խաչատրյանը։ 

Նրա խոսքով՝ լրացուցիչ հարցումներ են ուղարկվել նաև սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին և առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնին, որպեսզի ավելի մանրակրկիտ տեղեկատվություն ստանան, թե ինչպիսի՞ խախտումներ են արձանագրվել, ինչպիսի՞ ստուգումներ են իրականացվել, որքա՞ն տուգանք կամ ինչպիսի՞ կասեցման դեպքեր կան, որպեսզի նաև հնարավոր լինի արձանագրել՝ ինչպիսի խատումներ և իրավիճակ է տիրում այդ ուղղությամբ։