Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանում տուժած ՀՀ քաղաքացիներ այս պահի դրությամբ չկան. ԱԳՆ

Ղազախստանում տուժած ՀՀ քաղաքացիներ այս պահի դրությամբ չկան. ԱԳՆ
Հասարակություն
22:57, 05 январь 2022
Ղազախստանում ՀՀ դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով տուժածներ չկան:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հիշեցնենք, որ Ղազախստանում տարվա սկզբից մի շարք քաղաքներում տեղի են ունենում բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկսվել են հունվարի 2-ին նավթարդյունահանող Մագնիտաու մարզի Ժանոզեն և Ակտաու քաղաքներում: Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդունել է կառավարության հրաժարականը: Վերջին տեղեկություններով՝ Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: