Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է գրանցվել
Հասարակություն
11:42, 14 январь 2022
Հունվարի 13-ին կատարվել է 82 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է գրանցվել:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 12 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 21-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
 
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 756 քաղաքացու հետազոտություն, որից 55-ի դեպքում արձանագրվել է թեստի դրական պատասխան։
 
Արձանագրվել է 1 մահ: 67-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով. նրան ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
Նախարարությունից տեղեկացնում են, որ անհրաժեշտ է՝ հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և հարազատների առողջությունը:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրը՝ 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
 
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00-ը, զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին: