Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե դուք չլինեիք «Հայաստան» դաշինքի ցուցակում, այլ լինեիք ազատ, անաչառ մասնագետ, դժվար թե համաձայնվեիք ներկայացվել, որպես ՀՌՀ անդամի թեկնածու. Նարեկ Բաբայանը՝ «Հայաստան» դաշինքի՝ ՀՌՀ անդամի թեկնածուին. Տեսանյութ

ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր տեղի է ունեցել քննարկում ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Անժելա Սեդրակի Նալբանդյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ:

Նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը, դիմելով Անժելա Նալբանդյանին, ասաց՝ կարծում է, որ նա հետևել է, որ «Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնին ներկայացրել էր ևս երկու հոգու, և ինչպես է Նալբանդյանը գնահատում նրանց մասնագիտական ու քաղաքական հետագիծը և իր շանսերը՝ այդ երկու թեկնածուներից հետո։ 

Ի պատասխան՝ Անժելա Նալբանդյանն ասաց, որ չի կարծում, թե բարոյական իրավունք ունի որևէ մեկի վարքագիծը, անձը կամ անցած հետագիծը քննության առնելու, եթե հարցն անձամբ իրեն վերաբերեր, ապա ինքը կխոսեր։ Ինչ վերաբերում է իր շանսերին, ապա Նալբանդյանն ասաց, որ չի ցանկանում կանխատեսումներով զբաղվել։ 
Արձագանքելով՝ Նարեկ Բաբայանը նկատեց, որ եթե նա չլիներ «Հայաստան» դաշինքի ցուցակում, այլ լիներ ազատ, անաչառ մասնագետ, դժվար թե համաձայներ «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացվել որպես ՀՌՀ անդամի թեկնածու։

Մանրամասները՝ տեսանյութում: