Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետը դատապարտում է հայ եւ հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանի պղծումը

Երևանի քաղաքապետը դատապարտում է հայ եւ հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանի պղծումը
Հասարակություն
14:50, 12 февраль 2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ևս, ի թիվս այլ հասարակական և քաղաքական գործիչների, դատապարտում է Օղակաձև զբոսայգում գտնվող հայ եւ հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանի պղծումը։


«Այսօր առավոտյան տեղեկացանք, որ անհայտ չարագործները պղծել են Երեւանի Օղակաձեւ զբոսայգում գտնվող՝ հայ եւ հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը:


Որեւէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի եւ դատապարտելի արարք է, որը պետք է բացառել մեր քաղաքից:  


Երեւանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ միասին հպարտությամբ կրելով նաեւ երեւանցի լինելու պատվաբեր կոչումը, եւ որեւէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը:


Հուսով եմ, իրավապահ մարմինները արագ եւ  համարժեք արձագանք կտան»,- ասված է քաղաքապետի հրապարակման մեջ։