Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանադրական նորմերն առանձնահատուկ դեր պետք է ունենան մեր առօրյայում. Երևանի քաղաքապետ

Սահմանադրական նորմերն առանձնահատուկ դեր պետք է ունենան մեր առօրյայում. Երևանի քաղաքապետ
Հասարակություն
13:08, 05 июль 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում ասված է. 
 
«Սիրելի հայրենակիցներ,
 
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ամենակարևոր տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
 
Լիահույս եմ, որ սահմանադրական նորմերը, իրավունքը առանձնահատուկ և կարևոր դեր պետք է ունենան մեր առօրյայում, հանրային ու քաղաքացիական հարաբերություններում»: