Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոտ ժամանակներս Հ-75, Մ-9- Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ45+300- կմ60+200 ճանապարհահատվածի շինաշխատանքները կմեկնարկեն. պարզաբանում

Մոտ ժամանակներս Հ-75, Մ-9- Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ45+300- կմ60+200 ճանապարհահատվածի շինաշխատանքները կմեկնարկեն. պարզաբանում
Հասարակություն
21:45, 12 июль 2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Շիրակի մարզի բնակիչների կողմից ճանապարհ փակելու և նրանց պահանջների վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել, որ Հ-75, Մ-9- Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ45+300- կմ60+200 ճանապարհահատվածի հիմնանորոգման մրցույթը կայացած է, առկա է հաղթող կազմակերպություն, իսկ հինգշաբթի օրը կայանալիք կառավարության նիստում գումար կտրամադրվի շինաշխատանքները սկսելու համար։

Այսինքն՝ մոտ ժամանակներս արդեն նշված ճանապարհահատվածում շինարարական աշխատանքները կմեկնարկեն։ 

Հետևաբար մեզ համար անհասկանալի են օրվա վերջում բնակիչների կողմից կազմակերպված «ինքնաբուխ» ակցիայի պատճառները։