Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել․ ՏԿԵՆ խոսնակ

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել․ ՏԿԵՆ խոսնակ
Հայաստան
18:50, 12 март 2022
Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանը։

«Այսօր «Հրապարակ» կայքը նյութ է հրապարակել ըստ որի «Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է»։

Հարկ ենք համարում պարզաբանել, որ Սյունիքի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի, ճանապարհի որևէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել։ 

Տեսանյութում պատկերված քարաթափումը տեղի է ունեցել Խոտ-Որոտան նոր կառուցվող ճանապարհին, որտեղ ներկայում  ճանապարհի ծրագծի կառուցման հողային աշխատանքներ են կատարվում և նման դեպքերը բնական են։ 

Նշված` Խոտ-Որոտան ճանապարհահատվածի ամբողջական կառուցումն ու ասֆալտապատումը նախատեսված է աշնանը։

Այս պահին աշխատանքներ են տարվում փլուզված զանգվածը հեռացնելու ուղղությամբ։ 

Քիչ անց ճանապարհահատվածն անցանելի կլինի»։