Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրշեջները մարել են Գյումրիում բռնկված խոշոր հրդեհը

Հրշեջները մարել են Գյումրիում բռնկված խոշոր հրդեհը
Հասարակություն
21:30, 22 август 2022
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 22-ին, ժամը 16:20-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում այրվում է խոտածածկույթ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ այրվում են տանիքներ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։12-ին, մարվել՝ 17։55-ին։ Այրվել են տնակի տանիքը՝ մասամբ (մոտ 20 քմ), ավտոտնակի տանիքն ամբողջությամբ (մոտ 10 քմ), մեկ այլ ավտոտնակի տանիք (մոտ 2 քմ) և 1000 քմ չոր խոտածածկույթ: