Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ անտառային հրդեհների դեմ պայքարում օգնություն առաջարկելու համար

Վրաստանի ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ անտառային հրդեհների դեմ պայքարում օգնություն առաջարկելու համար
Հասարակություն
12:24, 25 август 2022
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Բորժոմիի անտառային հրդեհների մարման գործում օգնություն առաջարկելու համար՝ հայտնել են վրացական լրատվամիջոցները:

«Հայաստանը մեզ առաջարկել է օգնել տեխնիկայով՝ չնայած մենք նույնպես մոբիլիզացրել ենք մեր տեխնիկան: Դուք տեսնում եք, որ մենք ֆիզիկապես չենք կարող մեծ քանակությամբ տեխնիկա օգտագործել. տեղանքն այդպիսին է»,- ասել է Գոմելաուրին:

Նրա խոսքով՝ ավելի արդյունավետ է ինքնաթիռների օգտագործումը, սակայն հաշվի առնելով Եվրոպայում տարածված հրդեհները՝ չպետք է սպասել, որ Վրաստանը կստանա դրանցից։