Մարզպետ Բաղդասարյանը տեսակցել է Սուրբ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժվող շիրակցի զինծառայողներին

Հասարակություն
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը սեպտեմբերի 16-ին տեսակցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող, ադրբեջանական ագրեսիային դիմակայելիս վիրավորված Շիրակի մարզի զինծառայողներին. այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից։
«Ընդհանուր առմամբ, տղաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ բավարար է։
Մարզպետի հետ հանդիպման ժամանակ վերջիններս նշել են, որ բոլորի մարտական ոգին շատ բարձր է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Նազելի Բաղդասարյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և շնորհակալություն հայտնել հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանին ու ողջ բուժանձնակազմին՝ հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար։