Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսից կսկսի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործի քննությունը

Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսից կսկսի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործի քննությունը
Հասարակություն
13:03, 03 октябрь 2022
Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, դատարան է ներկայացրել 18 հայցադիմում, որոնց ընդհանուր հայցագինն այս պահի դրությամբ շուրջ 77,7 մլրդ դրամ կամ 191.5 միլիոն ԱՄՆ դոլար է:
Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսից կսկսի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործի քննությունը՝ այս պահին շուրջ 19 մլրդ դրամ հայցապահանջով: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հաջորդ՝ ամենամեծ հայցագնով գործերից մեկը վերաբերում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և նրա հետ փոխկապակցված անձանց: Հայցապահանջը՝ շուրջ 17 մլրդ դրամ: