Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետը հանձնարարել է ապամոնտաժել Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքին հայտնված ձեղնահարկը

Երևանի քաղաքապետը հանձնարարել է ապամոնտաժել Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքին հայտնված ձեղնահարկը
Հասարակություն
14:16, 05 декабрь 2022
Այսօր, դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Այդ ընթացքում Երևանի քաղաքապետն անդրադարձել է Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքին հայտնված ձեղնահարկին:

Պատասխանատուները նշել են, որ տարածքը սեփականաշնորհված է, սակայն սեփականատերը շինթույլտվություն չունի: Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է իրավական տեսանկյունից մանրամասն ուսումնասիրել խնդիրն ու միջանկյալ լուծում գտնելով ապամոնտաժել անօրինական շինությունը: