Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուբվենցիոն ծրագրով Հովտաշատում կառուցվել է նոր բուժամբուլատորիայի շենք․ այն հագեցած է անհրաժեշտ գույքով և պարագաներով, ինչը կնպաստի առողջապահական ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը

Սուբվենցիոն ծրագրով Հովտաշատում կառուցվել է նոր բուժամբուլատորիայի շենք․ այն հագեցած է անհրաժեշտ գույքով և պարագաներով, ինչը կնպաստի առողջապահական ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը
Հասարակություն
16:24, 28 декабрь 2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը ներկա են գտնվել Հովտաշատ բնակավայրի բուժամբուլատորիայի նոր շենքի բացման արարողությանը։ 

Մարզպետը շրջել է բուժհաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, հետաքրքրվել նաև մատուցվող ծառայությունների որակով։

4299 բնակիչ սպասարկող բուժամբուլատորիայի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում, նոր շենքը կառուցվել է ՀՀ կառավարության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով։ 

Ծրագրի ընդհանուր արժեքը 31 միլիոն 370 հազար դրամ է, որից 65%-ը հատկացրել է համայնքը, 35%-ը՝ Կառավարությունը։ 

Նոր բուժամբուլատորիայի շենքը հագեցված է անհրաժեշտ գույքով և պարագաներով, ինչը կնպաստի առողջապահական ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։