Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրան Ավինյանը` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հարգանքի տուրք է մատուցել Ալեքսանդր Թամանյանի հիշատակին

Տիգրան Ավինյանը` Երևանի ավագանու «Իմ քայլը»  խմբակցության անդամների հետ հարգանքի տուրք է մատուցել Ալեքսանդր Թամանյանի հիշատակին
Հասարակություն
20:38, 04 март 2023
Մարտի 4-ին լրանում է 20-րդ դարի մեծանուն ճարտարապետ, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի 145-ամյակը: 

Ծննդյան օրվա առթիվ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` Երևանի ավագանու «Իմ քայլը»  խմբակցության անդամների հետ միասին, ծաղիկներ է խոնարհել Ալեքսանդր Թամանյանի  արձանին` հարգանքի տուրք մատուցել ճարտարապետի հիշատակին: 

Արևային քաղաքի վարպետի պատկերացումները դարձան կնիք ու ձեռագիր`քաղաքամայր Երևանի համար: Այս մասին գրված է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։