Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փորձելու են խանգարել այսօր երեխաներին նվիրված միջոցառումները

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փորձելու են խանգարել այսօր երեխաներին նվիրված միջոցառումները
Հասարակություն
14:08, 01 июнь 2021
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին ժամը 21:00-ին Հանրապետության հրապարակում  կազմակերպվում են միջոցառումներ։

Ուշագրավ է, որ այս երեխաների համար կազմակերպված միջոցառմանը դեմ են արտահայտվել ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող որոշ անձինք, անգամ հաշվի չառնելով, որ միջոցառումը չունի ոչ մի քաղաքական ենթատեքստ, ավելին՝ կազմակերպվել է երեխաների համար։

Որոշ անձանց՝ մասնավորապես Քոչարյանի ակտիվ աջակիցներից մեկի կողմից անգամ հնչել է հայտարարություններ, որ ցանկանում են խանգարել երեխաների համար կազմակերպված միջոցառումները։

Ավելի քան հստակ է, որ այս անձանց չի հետաքրքրում և ոչ մի բան, ու միայն նպատակ են հետապնդում ցանկացած բան քաղաքականացնել ու դիվիդենտներ շահել։

ArmeniaNews