Քաղաքացիակենտրոն
լրատվություն

237 հատ ավտոբուս նվիրատվությամբ կհանձնվի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին․ նոր ավտոբուսները կշահագործվեն ապրիլից սկսած

Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 4-ի արտահերթ նիստում որոշեց 237 նոր ավտոբուսները նվիրատվությամբ հանձնել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը նշեց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն է շահագործելու ավտոբուսները․ «Կազմակերպությունն իրականացնելու է ավտոբուսների մաքսազերծման և ճանապարհային ոստիկանության կազմակերպման աշխատանքները։ Եվ հաշվի առնելով, որ գույքի փաստացի շահագործումը ևս իրականացվելու է ընկերության կողմից նպատակահարմար է գույքը տրամադրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին»,-ասաց նա ու հավելեց, որ նոր ավտոբուսները ընկերությունը կսկսի շահագործել ապրիլից։  

Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ անցած տարի տրոլեյբուսների գնման գործընթաց է իրականացվել և նոր տրոլեյբուսները ճանապարհին են․ «15 նոր տրոլեյբուսները ճանապարհին են՝ մոտակա ժամանակներս կլինեն Երևանում։  Համայնքի կողմից ձեռք բերված շարժակազմով տրանսպորտի սուր խնդիրը կլուծվի»,-ասաց նա։  

Մանրամասն՝ տեսանյութում