Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի վրա հարձակմամբ բռնապետ Ալիևը շտապում է պատերազմել Իրանի դեմ․ ադրբեջանցի ակտիվիստ

Հայաստանի վրա հարձակմամբ բռնապետ Ալիևը շտապում է պատերազմել Իրանի դեմ․ ադրբեջանցի ակտիվիստ
Հասարակություն
13:32, 04 апрель 2023
«Բռնապետ Ալիևը շտապում է մինչև մայիսի կեսերը պատերազմել Իրանի դեմ»: Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտարարել է ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ Մանաֆ Ջալիլզադեն։

«Իսրայելը փորձում է հարձակվել Իրանի վրա՝ ստիպելով Ալիևին կռվել: Իհարկե, այս պատերազմը կսկսվի Հայաստանի վրա Ալիևի հարձակմամբ: Ալիևը, ով միշտ ղեկավարվում էր Պուտինի ձեռքով, այս անգամ Իսրայելի ստրուկն է լինելու։  Կլինի շատ սարսափելի պատերազմ, և այս պատերազմի զոհերը կլինեն երեք կողմերից անմեղ ընտանիքների երեխաները: Մարդիկ պետք է արթնանան և թույլ չտան կոտորվել բռնապետերի կողմից։ Ադրբեջանի ժողովուրդը պատերազմ չի ուզում: Թող աշխարհում խաղաղություն լինի», - գրել է նա։