Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի՝ Շենգավիթում կազմակերպած հանրահավաքին եղել «ՏԻՏԱՆ» խանութի աշխատակիցները, որոնց վերնաշապիկ հագցնելով ուղարկել են հանրահավաքի

Քոչարյանի՝ Շենգավիթում կազմակերպած հանրահավաքին եղել «ՏԻՏԱՆ» խանութի աշխատակիցները, որոնց վերնաշապիկ հագցնելով ուղարկել են հանրահավաքի
Հասարակություն
11:11, 15 июнь 2021
Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, այսօր Ռոբերտ Քոչարյանը հանրահավաք էր արել Շենգավիթում:

Ըստ հավաստի տեղեկությունների Քոչարյանի կազմակերպած հանրահավաքի մասնակիցների գերակշիռ մասը «ՏԻՏԱՆ» խանութի աշխատակիցներն էին:

Ընդ որում «ՏԻՏԱՆ» խանութների ցանցը պատկանում է ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի խնամուն, ում ցուցումով ու պարտադրանքով էլ խանութների ցանցի բոլոր աշխատակիցներին ստիպել են վերնաշապիկներ հագնել ու մասնակցել Քոչարյանի կազմակերպած հանրահավաքին։

Սրանով իսկ Քոչարյանը փորձում է շոու ցուցադրել ու թոզ փչել հանրության աչքերին, իբրև թե ունի մեծ թվով սատարողներ, այն ինչ վերջինիս հանրահավաքներին քաղաքացիները մասնակցում են պարտադրանքով ու աշխատանքից ազատման սպառնալիքով։