Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շատինի դպրոցի տնօրենը աշխատում է Քոչարյանի համար և աշակերտներին ստիպողաբար տարել է նրա հանրահավաքին

Շատինի դպրոցի տնօրենը աշխատում է Քոչարյանի համար և աշակերտներին ստիպողաբար տարել է նրա հանրահավաքին
Քաղաքականություն
19:48, 08 июнь 2021
Civic.am-ին մարզից հասած տեղեկություններով՝ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի դպրոցի տնօրեն Նորայր Մարտիրոսյանն այս պահին դպրոցի աշակերտներին պարտադրանքով տարել է Քոչարյանի հանրահավաքին։

Նշենք, որ Քոչարյանն արդեն Վայոց ձորում է։

Պարզվում է՝ դպրոցի տնօրենն աշխատում է Քոչարյանի շտաբի համար։ Այլ հարց է՝ որքան գումարի դիմաց։ Աշակերտներին քարոզչությանը ներգրավվելը օրենքով արգելված է։