Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորում ՊՆ պաշտոնատար անձինք կհանդիպեն պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց հետ. Կքննարկվեն կանանց նորաստեղծ գումարտակում ծառայության մանրամասները

Հասարակություն
13:32, 25 август 2023
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում օգոստոսի 28-ին տեղի կունենա հանդիպում պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց և Վանաձոր համայնքի պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, ինչպես նաև արական սեռի պահեստազորայինների հետ։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքից։ 

Հանդիպման ընթացքում կներկայացվեն Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ ծանոթություն իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայությանն առնչվող բոլոր մանրամասները: