Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարգիզի մենահամերգը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Նարգիզի մենահամերգը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում
Մշակույթ
21:30, 23 ноябрь 2023
2024 թ. մարտին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ճանաչված երգչուհի  Նարգիզի մենահամերգը:

Նա հանդես կգա «ONA» ծրագրով եւ Երեւանում կհնչեցնի  ոչ միայն նոր ստեղծագործություններ,  այլև   իր` հիթային դարձած երգերը․ Մաքսիմ Ֆադեևի հեղինակած  սիրված հիթերից՝ «Դու իմ քնքշությունն ես», «Երկուսով», «Միշտ քեզ հետ կլինեմ» և այլ երգեր:

Նարգիզը առաջին անգամ Հայաստան է ժամանել 2017-ին: Նա խոստովանում է, որ տպավորությունները շատ վառ էին, ջերմ ու սիրալիր: Երգչուհու խոսքերով «Հայ հանդիսատեսը ցնցող ազդեցություն է թողել իր վրա։ Ես տխուր էի հեռանում Երևանից՝ այնտեղ կայացած համերգից հետո։ Հայ հանդիսատեսը տվեց ինձ այն ամենը, ինչի մասին կարող է երազել բեմում կանգնած ցանկացած արտիստ։ Ես պարզապես պարուրված էի սիրով, և դա լիովին անկեղծ էր: Հենց այդպիսի պահերի համար ես ուզում ստեղծագործել և ճախրել ավելի վեր: Ես միշտ կհիշեմ այդ իրադարձությունը, քանի որ հենց այդպիսի հանդիսատեսն է մոտիվացնում մեծ նվաճումների։  Եվ, իհարկե, երաժշտության զգացմունքային ու նուրբ ընկալումը: Ուզբեկ և հայ ժողովուրդներն ունեն բացառիկ երաժշտական ճաշակ ,կեղծիք չեն հանդուրժում՝ ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ՝ ամեն ինչում: 2017 թվականի իմ առաջին այցը Երևան ինձ համար կմնա իմ ստեղծագործական կյանքի ամենավառ և ամենահիշարժան իրադարձություն»: Նարգիզի կարծիքով . «Հաջողության ոչ մի գաղտնիք չկա: Ամեն ինչ կախված է ներքին հարստությունից, տաղանդից և անթերի պրոֆեսիոնալիզմից՝ անկախ ընտրված ուղուց: Հաջողությունը ձեռք է բերվում ինքդ քեզ վրա շարունակական աշխատանքով և նոր գիտելիքների անդադար որոնմամբ: Հաջողությունը քրտնաջան աշխատանք է»: Տոմսերի համար կարող  եք այցելել https://www.toms.am/am/ticket/5390 կայք: