Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկը` «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն» քառյակի համերգով

Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկը` «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն» քառյակի համերգով
Մշակույթ
13:36, 27 январь 2024
Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը մեկնարկում է «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն» քառյակի համերգով: 
 
Փետրվարի 20 -ին՝ ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն» քառյակը: 
 
Բազմաթիվ միջազգային մրցույթների թափնեկիր, «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդիսատեսին հանդես գալով տարբեր ժանրերի կատարումներով և նոր մոտեցումներով : 
 
Համերգի ծրագրում կհնչեն՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Լարային քառյակ համար 21 Ալֆրեդ Շնիտկե | Լարային քառյակ համար 3 Էդվարդ Գրիգ | Լարային քառյակ համար 1: