Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրատեսիլ 2023 մրցույթը չի անցկացվի Ուկրաինայում

Եվրատեսիլ 2023 մրցույթը չի անցկացվի Ուկրաինայում
Մշակույթ
20:44, 17 июнь 2022
Եվրոպական հեռարձակողների միությունը ուրբաթ՝ հունիսի 17-ին, հայտարարեց, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը չի կարող անցկացվել Ուկրաինայում, անվտանգության նկատառումներից ելնելով, հետևաբար, բանակցություններ կսկսվեն մրցույթը Մեծ Բրիտանիայում անցկացնելու վերաբերյալ, քանի որ այդ երկրի մասնակիցը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հաղորդում է «Ուկրաինական նորություններ» գործակալությունը։

2022 թվականին միջազգային երգի մրցույթի հաղթող է դարձավ Ուկրաինական Kalush Orchestra խումբը՝ Stefania երգով։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Սեմ Ռայդերը Space man երգով, եզրափակչում նա ստացավ 466 միավոր: Ռուսաստանն այս տարի զրկվեց մրցույթին մասնակցելու իրավունքից՝ Ուկրաինայի իրադրության պատճառով:

Ըստ «Ուկրաինական նորությունների»՝ հանրապետության մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն համաձայն չէ Եվրոպական հեռարձակողների միության որոշման հետ՝ անվտանգության նկատառումներից ելնելով Եվրատեսիլ 2023 մրցույթը Ուկրաինայում չանցկացնելու մասին, որը հաղթել է Եվրատեսիլ 2022-ում: Նա պնդում է, որ մրցույթն անցկացվի Ուկրաինայում, իհարկե, որոշ պայմանների փոփոխությամբ: