Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եվրատեսիլ 2022»-ում հաղթած ուկրաինական խումբը վաճառել է ստացած մրցանակը. հասույթով նախատեսում են անօդաչու սարք գնել

«Եվրատեսիլ 2022»-ում հաղթած ուկրաինական խումբը վաճառել է ստացած մրցանակը. հասույթով նախատեսում են անօդաչու սարք գնել
Հասարակություն
11:49, 30 май 2022
Ուկրաինական Kalush Orchestra խումբը աճուրդում վաճառել է Եվրատեսիլի գլխավոր մրցանակը՝ բյուրեղյա խոսափողը։

Երգի մրցույթի միկրոֆոն բյուրեղյա մրցանակը 900 հազար դոլարով գնել է WhiteBIT կրիպտոարժույթի բորսան: Ստացված հասույթով երաժիշտները պատրաստվում են անօդաչու թռչող սարք գնել Ուկրաինայի զինված ուժերի համար։

Խումբը այս տարի հաղթող էր ճանաչվել  «Եվրատեսիլ 2022»-ում: Նրանք ներկայացրել էին «Ստեֆանիա» երգը: Ուկրաինան մրցույթի ժամանակ ստացել էր 631 միավոր: