Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեղծենք վիրտուալ հնարավորություն մարդկանց համար, ովքեր գալիս են Հայաստան՝ ուզում են ֆիլմ նկարել, բայց տեսնում են չկան կարողություններ. Արթուր Մանուկյան․ Տեսանյութ

Ազգային Ժողովում քննարկվում է «Կինոմատոգրաֆիայի մասին»,  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենք նախագիծը։

Նոր օրենքով  սահմանվում է, որ կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները, պետական աջակցության նպատակներն ու ձեւերը, պետական եւ այլ մարմինների լիազորությունները, կարգավորում է կինեմատոգրաֆիական գործունեության իրավական, կազմակերպչական եւ ֆինանսական հարաբերությունները: 

Նախագծի նպատակն է՝ ապահովել կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, ստեղծել բավարար իրավական երաշխիքներ եւ աջակցել ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանը, ցուցադրմանն ու առաջխաղացմանը, ինչպես նաեւ կինոժառանգության եւ կինոտարեգրության պահպանմանն ու հասանելիության ապահովմանը:

Նախագծի հեղինակներից հարակից զեկուցող Արթուր Մանուկյանը խոսելով նախագծի մասին, ասաց․ «Մենք ասում ենք՝ ստեղծենք վիրտուալ հնարավորություն մարդկանց համար, որ գալիս են Հայաստան, Վրաստան կամ, օրինակ՝ Կորեա, տեսնում են Հայաստանում չկա Cash back, բայց Վրաստանում կա՝ իրենց կարողություններով գնում են Վրաստան»։ 

Նրա խոսքով՝ կարևորը այն է այստեղ, որ պետական բյուջեն հաշվարկելիս մեզ պետք չէ, որպեսզի հաշվենք, թե քանի ֆիլմ պետք կգա։

«Cash back-ը լինում է հենց տեղում, այսինքն՝ եթե տեսախցիկը արժի 100 միավոր, նա ներկայացնում է հավաստագիր եւ այն ստանում 80 միավորով», - ասաց Մանուկյանը։ 

Իսկ ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը նշեց, որ լինելով ոլորտը համակարգող պաշտոնյա՝ շահագրգռված է դրա ընդունումով։

«Կինոյի ոլորտը կարիք ունի բարեփոխումների եւ սպասում է այդ բարեփոխումներին, իսկ օրենքը ունի ուղերձներ, որոնք ուղղված ենք այդ բարեփոխումների իրականացմանը», ։