Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված կոռուպցիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը

Դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված կոռուպցիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը
Գիտություն
15:14, 02 февраль 2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ ժողովրդավարական և քաղաքացիական մասնակցության, կոռուպցիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանն ուղղված հանրային միջոցառումների կազմակերպման նպատակով: Միջոցառումներում պետք է ներառվեն նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդներ:

Հաղթող ճանաչված մասնակցի դրամաշնորհային հայտով ներկայացված ծրագրի շահառուների թիվը պետք է կազմի նվազագույնը 150 անձ։

Ծրագիրը պետք է խրախուսի երիտասարդական նախաձեռնությունները տեղական մակարդակում, ինչպես նաև պետք է ապահովված լինի նախաձեռնվող հանրային միջոցառումների հասանելիությունը երիտասարդության լայն շերտերին։

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշներին.
- առնվազն 3 նմանատիպ ծրագրերի (հանրային միջոցառումների) իրականացման փորձառություն,

- ծրագրի աշխատակազմի փորձառություն (համապատասխան հանրային միջոցառման կազմակերպման, կառավարման, վերահսկման, ինչպես նաև խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձառությունը կդիտարկվի առավելություն),

- ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն։

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2024 թվականի փետրվարի 19-ը՝ ժամը 12:00-ն: