Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ատեստատները կտրամադրվեն էլեկտրոնային տարբերակով. ԿԳՄՍ-ի նոր նախագիծը

Ատեստատները կտրամադրվեն էլեկտրոնային տարբերակով.  ԿԳՄՍ-ի նոր նախագիծը
Գիտություն
18:24, 14 январь 2022
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է ներկայացրել  իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում, որով առաջարկվում է  փոփոխություն  կատարել Կառավարության համապատասխան որոշման մեջ եւ թվայնացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին տրվող ավարտական փաստաթուղթը: «Ներկայումս հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները: Ավարտական փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով, ինչը պահանջում է ժամանակ, ֆինանսական միջոցներ, քիչ չեն նաև կորցնելու, անհրաժեշտության դեպքում հավաստիությունը ստուգելու, այլ ռիսկերով պայմանավորված գործոնները: Ավարտական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով աշխատանքի համար ներգրավվող մարդկային ռեսուրսների ծավալը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներից ատեստատների գնման համար հատկացվող ֆինանսավորումը: Փաստաթուղթը կդառնա հասանելի՝ ըստ անհրաժեշտության»,-տեղեկանում ենք նախագծին կից ներկայացված հիմնավորումից: Հիշյալ նախագծի ընդունումը նախատեսում է պետական բյուջեի ծախսերի նվազում: