Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության կազմում 12 հոգի են՝ ծանրորդներից մեկը կին է

Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության կազմում 12 հոգի են՝ ծանրորդներից մեկը կին է
Սպորտ
15:27, 13 апрель 2023
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ադրբեջանական պատվիրակության կազմում 12 հոգի են, որոնցից 4-ը մարզիկներ են․ նրանք արդեն ժամանել են Հայաստան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Չենք ուզի մեր հարևան երկրի մասնակցության հետ կապված մեծ աժիոտաժ ստեղծել, որովետև մարզական աշխարհում նույնիսկ հակամարտող երկրների թիմերին ընդունելը սովորական միջոցառում է սովորական մրցաշարի շրջանակներում, որովհետև ինչպես Հայաստանը, Խորվաթիան, Կոսովոն և մյուս երկրները՝ Ադրբեջանը նույնպես եվրոպական ֆեդերացիայի մի մաս է և իրենք կարող են հայտ ներկայացնել՝ և ներկայացրել են ու մասնակցում են»,- ասաց Հարությունյանը։ 

Նշենք, որ ադրբեջանական մամուլը ևս հայտնել է ադրբեջանական պատվիրակության այցի մասին՝ գրելով, որ 12 անձից կազմված պատվիրակությունը Հայաստան է ժամանել Երևան Թբիլիսիի չվերթով։ Ըստ Haqqin.az լրատվականի՝ ադրբեջանցի ծանրամարտիկներից 3-ը տղամարդ են, մեկը՝ կին։ Կին ծանրորդը հանդես կգա հենց առաջին օրը։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: