Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահին և գլխավոր քարտուղարին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահին և գլխավոր քարտուղարին
Պաշտոնական
17:41, 24 март 2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ծանրամարտի 2023 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

Անտոնիո Կոնֆլիտին և Միլան Միխայլովիչը նշել են, որ այցելել են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանի հայտը բավարարվելու դեպքում մեր երկրի կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Մրցաշարի անցկացման հարցը Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն կքննարկի առաջիկայում: