Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պենտագոնի շենքը շրջափակված է. հնչել են կրակոցներ, կան վիրավորներ

Պենտագոնի շենքը շրջափակված է. հնչել են կրակոցներ, կան վիրավորներ
Աշխարհ
20:00, 03 август 2021

Պենտագոնի մոտ հրաձգության ընթացքում մի քանի մարդ է վիրավորվել, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է տեղական WDVM հեռուստաալիքը ՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ:

Ինչպես տեղեկացնում է ARKnow հեռուստաալիքը, առնվազն երեք մարդ վիրավորվել է, երկուսը `ծանր վիճակում են:

Նշվում է, որ Պաշտպանության վարչության շենքը շրջափակված էր: Քաղաքացիներին կոչ է արվում խուսափել այդ տարածք մեկնելուց: Դադարեցվել է նաև մետրոյի երթևեկը մոտակա կայարաններում:


Նախարարության անվտանգության վարչությունը հայտարարության մեջ նշում է, որ միջոցներ են ձեռնարկվել «տարանցիկ կենտրոնում տեղի ունեցած միջադեպի» կապակցությամբ:

Արլինգթոնի հրշեջ դեպարտամենտը Twitter- ում հայտնել է, որ ստորաբաժանումներն արձագանքում են բռնություններով «ակտիվ միջադեպի» մասին հաղորդումներին:

Դեպքի վայր են ժամանում ոստիկանության ջոկատներն ու շտապօգնության մեքենաները: