Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թալիբները հայտարարել են, որ գրավել են Աֆղանստանի բանտերից մեկը և ազատ արձակել բոլոր կալանավորներին․ Տեսանյութ

Թալիբները հայտարարում են, որ գրավել են Աֆղանստանի Ջաուզջան նահանգի հյուսիսային բանտը և ազատ արձակել բոլոր կալանավորներին: Այս մասին հաղորդում է BBC-ն։

Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ապստամբների հարձակումից հետո հարյուրավոր բանտարկյալներ լքում Շիբերղան քաղաքի բանտը։ Թալիբներն իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքը։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ 150 մարդ է ժամանել քաղաք աֆղանական ուժերին օգնելու համար։

Տարածաշրջանային խորհրդի ղեկավար Բաբուր Եշչին BBC-ին հայտնել է, որ գրոհայիններն այժմ վերահսկում են ամբողջ քաղաքը, բացառությամբ այն ռազմակայանի, որտեղ դեռ շարունակվում են մարտական գործողությունները:

Նիմրոզ նահանգի Զարանջ քաղաքը դարձել է տարածաշրջանային առաջին մայրաքաղաքը, որն ուրբաթ օրը ապստամբները գրավել են։

Հիշեցնենք, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբները գնդակահարել են նախագահի նախկին մամուլի քարտուղար Աշրաֆ Գանիին և ռումբ պայթեցրել պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տանը: