Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական բանակցությունները․ Գալուզին

Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական բանակցությունները․ Գալուզին
Աշխարհ
21:38, 12 декабрь 2023
Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները և հուսով է, որ Բաքուն ու Երևանը հաշվի կառնեն համապատասխան առաջարկի 
արդիականությունը։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը,  այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«ՄոսկվայումՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու մեր առաջարկները բաց են 
Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների համար», - նշել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ հույս հայտնելով, որ Երևանում ու 
Բաքվում հիշում և հասկանում են դա։  

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ներկայում դիվանագիտական ուղիներով մշակվում է երեք երկրների արտգործնախարարների 
հանդիպումը Մոսկվայում, Գալուզինը հավաստիացրել է, որ  միշտ պատրաստ են նման աշխատանքի։