Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատապարտում ենք ահաբեկչությունը և համերաշխություն հայտնում ՌԴ ժողովրդին. Բլինքեն

Դատապարտում ենք ահաբեկչությունը և համերաշխություն հայտնում ՌԴ ժողովրդին. Բլինքեն
Աշխարհ
21:01, 23 март 2024
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի հանցագործությունից։

Մենք դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և համերաշխություն ենք հայտնում Ռուսաստանի ժողովրդին՝ սգում այս սարսափելի իրադարձության հետևանքով զոհվածների համար։