Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն դատապարտել է Մոսկվայի ահաբեկչությունը

ՆԱՏՕ-ն դատապարտել է Մոսկվայի ահաբեկչությունը
Աշխարհ
20:43, 23 март 2024
ՆԱՏՕ-ն դատապարտում է Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցում զոհերի ու տուժածների ընտանիքներին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել դաշինքի (ՆԱՏՕ) մամուլի ծառայության ղեկավար Ֆարահ Դախլալլահը։

«Մենք միանշանակ դատապարտում ենք Մոսկվայում կայացած համերգի հանդիսատեսի վրա հարձակումը։ Ոչինչ չի կարող արդարացնել նման սարսափելի հանցագործությունները: Մեր խորին ցավակցությունները զոհերին և նրանց ընտանիքներին»,- գրել է նա։