Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ դիվանագիտության ղեկավարը և Եվրահանձնաժողովի նախագահը դատապարտել են «Crocus City Hall»-ի ահաբեկչությունը

ԵՄ դիվանագիտության ղեկավարը և Եվրահանձնաժողովի նախագահը դատապարտել են «Crocus City Hall»-ի ահաբեկչությունը
Աշխարհ
16:37, 23 март 2024
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են եկել հայտարարություններով՝ դատապարտելով «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությունը։

«Ամենավճռական ձեւով դատապարտում եմ ահավոր ահաբեկչությունը, որը կատարվել է երեկ երեկոյան Մերձմոսկվայում։
Ահաբեկչությունը նորից թիրախ է ընտրել անպաշտպան մարդկանց։

Միջազգային հանրույթը պետք է համախմբված լինի ահաբեկչության աղետի դեմ պայքարում»,- նշվել է Ժոզեպ Բորելի հայտարարությունում։
Իր հերթին, Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ «վճռականորեն դատապարտում է» «ահաբեկչական ակտը քաղաքացիական անձանց դեմ Մոսկվայի Կրոկուս սիթի հոլում, որի պատասխանատվությունը վերցրել է Իսլամական պետությունը»։
«Իմ մտքերը զոհերի եւ նրանց ընտանիքների հետ են այս ողբերգական ժամին»,- գրել է նա Х-ի իր միկրոբլոգում։